ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՌեԱնիմանիան» առցանց

«ՌեԱնիմանիան» առցանց
14.12.2020 | 13:21

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է և իրականացրել ձևաչափային փոփոխություններ։


Դեկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում փառատոնն իր REA-ON հարթակում կազմակերպելու է առցանց աշխատարաններ, որոնց հանդես կգան կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր կկիսեն իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ և հնարավորություն կընձեռեն հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի փորձին։


Վարպետության դասով հանդես կգա Mona Lisa Descending a Staircase ֆիլմի համար Օսկարի արժանացած Ջոան Գրացը, ով ամերիկացի անիմատոր է, կինոգործիչ և մասնագիտացված է կավանկարչության ասպարեզում։ Աշխատարան կվարի կանադացի ծաղրանկարիչ, անիմատոր Գրեհեմ Անաբելը, ով մասնագիտացված է կոմիքսների ստեղծման ոլորտում, ստեղծել է նաև աշխատանքներ հեռուստատեսության, վիդեո խաղերի ասպարեզում։ Նրա ստեղծած ֆիլմերն առաջադրվել են մի շարք կինոմրցանակների։ Հանրության հետ իր փորձով կկիսվի նաև ֆրանսիացի անիմատոր, «Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության» ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար, կինոպրոդյուսեր Ժան-Պոլ Կոմանը։ Ամերիկաբնակ հայազգի ռեժիսոր Արամ Յակուբյանը, ով կոնտենտ է ստեղծում աշխարհահռչակ Netflix-ի համար, նույնպես հետաքրքիր աշխատարան կանցկացնի։ Կոմիքսներ ստեղծելու վերաբերյալ հետաքրքիր պատմություններ կպատմի իսպանացի հայտնի գրող Աբել Ալվեսը։ Գերմանացի ծաղրանկարիչ և գրաֆիկ դիզայներ Ռեինհարդ Քլիեսթը, ով հայտնի է աշխարհահռչակ Էլվիս Փրեսլիի կենսագրականի ստեղծմամբ, նույնպես աշխատարան կվարի։ Օսկար մրցանակի առաջադրված հինգ ֆիլմերի վրա աշխատած Մարկ Շապիրոն, ով աշխատել է Nike և այլ բրենդների PR և մարքեթինագային արշավների ուղղությամբ, նույնպես կկիսվի իր փորձով։


Փառատոնի շրջանակում առցանց ձևաչափով կներկայացվի նաև ինքնատիպ համերգ։

Դիտվել է՝ 4759

Մեկնաբանություններ